ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է. Փաշինյան

Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյոք Սյունիքի բնակվայրերի, սահմանի, հակառակորդի կամ հարևանի հետ շփման գծի հետ կապված անլուծելի խնդիր ունե՞նք, ընդգծեց՝ կարծում է, որ չունենք անլուծելի խնդիր։

Վարչապետը, մասնավորապես, նշեց. ՛՛Սա չի նշանակում, որ մենք չունենք խնդիրներ, բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է։ Պարզ է, որ միջավայրը փոխվել է և այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ, բայց ես համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն։ Մենք մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում և, ընդհանուր առմամբ, մեր խնդիրն է այսօր Հայաստանի և Արցախի շուրջ հնարավորինս բարենպաստ միջավայր ձևավորել և ձևակերպել: Դա այն ամենօրյա խնդիրն է, որի վրա աշխատում ենք՛՛։



 

 

  • Կիսվել: