երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սյունիքի մարզում քննարկվել են պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներին վերաբերող հարցեր

Սյունիքի մարզում քննարկվել են պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներին վերաբերող հարցեր

Այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի ընդլայնված նիստը, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նիստին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզի ուժային կառույցների ղեկավարներ։

Քննարկվել են պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներին վերաբերող հարցեր։
Այս առնչությամբ Ռոբերտ Ղուկասյանը նշել է․ «Հավաքներին մասնակցելը խիստ պարտադիր է, ու Սյունիքի մարզում չպետք է լինի մեկ մարդ, որը չի ներկայացել զինկոմիսարիատ։ Շատ կարևոր է, որ բոլորը գիտակցեն, որ ավելի արժեքավոր աշխատանք, քան հայրենիքի պաշտպանությունն է, չկա»։

  • Կիսվել: