ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար օրական տեղական տուրք է սահմանվել

Ստեփանակերտի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար օրական տեղական տուրք է սահմանվել

Քաղաքային համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 24-ի որոշմամբ՝ Ստեփանակերտի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար օրական տեղական տուրք է սահմանվել։

Ինչպես հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից, համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար սահմանվել է օրական տեղական տուրք՝
 
ծաղիկների համար 700 դրամ՝ առանց փոփոխության,
 
տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների համար 500 դրամ՝ նախկին 700 դրամի փոխարեն,
 
պաղպաղակի, ջրի (նաև հանքային), հյութերի և զովացուցիչ ըմպելիքների համար 250 դրամ՝ նախկին 350 դրամի փոխարեն:

  • Կիսվել: