կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժը Ստեփանակերտում խորհրդատվություն և վիրահատություններ կիրականացնի

Ռուսաստանից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժը Ստեփանակերտում խորհրդատվություն և վիրահատություններ կիրականացնի

Սեպտեմբերի 1-ից 4-ը ներառյալ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժ Ավետիք Մարտիկյանի կողմից կիրականացվեն խորհրդատվություն և վիրահատական միջամտություններ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ վիրահատական միջամտություններ կիրականացվեն կապված՝ ողնաշարի միջողային սկավառակների ճողվածքի, ողնաշարային խողովակի նեղացման (ստենոզ), ողնաշարի կոտրվածքների և բարդությունների, ողնաշարի օստեոարթրոզի հետ:

Խորհրդատվության կարիք ունեցողները ցանկալի է ներկայանան արդեն կատարված (ողնաշարի MRT) հետազոտությունների պատասխաններով, ինչպես նաև խորհրդակցեն տեղի բժիշկ-նեյրովիրաբույժ Գ. Գյուլիշանյանի հետ:

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-13-50 հեռախոսահամարով:

  • Կիսվել: