հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտում տեղի կունենա ՀՀ-ում անցկացված մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգը և մրցանակաբաշխությունը

Ստեփանակերտում տեղի կունենա ՀՀ-ում անցկացված մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգը և մրցանակաբաշխությունը

Հուլիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կկայանա Վաղարշապատի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնի արցախցի մասնակիցների գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ մուտքն ազատ է։ Տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել 047-94-39-96 հեռախոսահամարին:

  • Կիսվել: