երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ստեղծված են բոլոր հնարավորությունները, որ, ի վերջո, հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ՔՊ պատգամավոր

Ստեղծված են բոլոր հնարավորությունները, որ, ի վերջո, հասնենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը. ՔՊ պատգամավոր

Բանակցային պրոցեսի շրջանակներում բազմաթիվ հարցեր կան, որ պետք է քննարկվեն, բայց այդ հարցերի քննարկումը չի նշանակում միակողմանի զիջողական ինչ-որ քաղաքականություն. Այդպիսի բան չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Մենք ասում ենք, որ Հայաստանը չի կարող գնալ որեւէ միակողմանի քայլի, եւ ասում ենք, որ ՀՀ անվտնգության եւ հետագա զարգացման համար խաղաղության պայմանագիրը ամենակարեւոր գործընթացն է, որ պետք է անենք: Այժմ մենք մի պրոցեսի մեջ ենք, որտեղ իմ կարծիքով, ստեղծված են բոլոր հնարավորությունները, որ, ի վերջո, հասնենք այդ պայմանագրի ստորագրմանը: Այդ պայմանագիրը բխելու է մեր երկրի շահերից»,-ասաց նա:

  • Կիսվել: