երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բանակցությունները պետք է ցույց տան՝ միջնորդներ պե՞տք են, թե՞ ոչ. Վաղարշակ Հակոբյան

Բանակցությունները պետք է ցույց տան՝ միջնորդներ պե՞տք են, թե՞ ոչ. Վաղարշակ Հակոբյան

Կարծում եմ՝ բանակցությունները պետք է ցույց տան ընթացքը՝ միջնորդներ պե՞տք են, թե՞ ոչ: Այդ մասին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, որ բանակցային գործընթացում երաշխավորի կարիք չկա:

«Ես կարծում եմ, որ բանակցությունների ընթացքը պետք է ցույց տա, որ կոմպոնենտն է աշխատանքային ավելի արդյունավետ»,- նշեց նա:

Վաղարշակ Հակոբյանն ընդգծեց, որ բանակցային ողջ պրոցեսում եղել են միջնորդներ, և ինչ-որ ժամանակահատվածներում միջնորդները կարևոր դերակատարություն են ունեցել, ինչ-որ ժամանակահատվածում միջնորդներն ավելի պասիվ են եղել, ինչ-որ ժամանակահատվածում միջնորդները կարողացել են ինչ-որ խնդիրներ կարգավորել, ինչ-որ ժամանակ՝ ոչ:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք բանակցային գործընթացի առավել էֆեկտիվ ճանապարհով»,- ասաց նա:

  • Կիսվել: