շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սրանք մեզ համարում են միամիտ եւ կարծում են, որ կարող են գցել աշխարհաքաղաքական թակարդի մեջ․ ԲՀԿ պատգամավորը՝ հակառուսական տրամադրությունների մասին

Սրանք մեզ համարում են միամիտ եւ կարծում են, որ կարող են գցել աշխարհաքաղաքական թակարդի մեջ․ ԲՀԿ պատգամավորը՝ հակառուսական տրամադրությունների մասին

Ինձ համար Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ հրահրողները գտնվում են նույն բարոյահոգեբանական նվազ մակարդակում նրանց հետ, որոնք հրահրում են հակառուսական տրամադրություններ՝ Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հա՛, հաստատ դրանք բոլորը նույն հակահայկական հանցավոր քաղաքականության առաջամարտիկներն են եւ դրանց մեջ տարբերություն չկա ։

Ժողովուրդ ջան, սրանք բոլորը մեզ համարում են միամիտ եւ կարծում են, որ կարող են մեզ գցել աշխարհաքաղաքական թակարդի մեջ... այդ իսկ պատճառով մինչեւ ինչ որ «հակա...» արտահայտություն անելը, նախ ձեզ հարցրեք՝ իսկ ու՞մ է ձեռնտու, որ մեր եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները խզվեն։

Հա՛, առանց ինչ որ քարոզչական ելեւէջների, պարզապես ձեզ այդ հարցը տվեք եւ ամեն ինչ իր տեղը կընկնի»:

  • Կիսվել: