չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սիսակ Գաբրիելյանն ավտոմեքենայից դուրս է եկել և հայհոյելով հարձակվելով ակցիայի մասնակիցների վրա. հայրենիքի փրկության շարժում

Սիսակ Գաբրիելյանն ավտոմեքենայից դուրս է եկել և հայհոյելով հարձակվելով ակցիայի մասնակիցների վրա. հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել.

«Այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի շենքի մուտքերի մոտ՝ «ամոթի պատ» կազմելով շենք մուտք գործող իմքայլական պատգամավորների համար: Որոշ քաղաքացիներ էլ հավկիթներով են դիմավորել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։

Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, վերջիններս հավկիթներ են նետել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:

Նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ ավտոմեքենայից դուրս է եկել և հայհոյելով հարձակվելով ակցիայի մասնակիցների վրա։

Ոստիկանության կողմից պատգամավորների նման վարքագիծը մնացել է անարձագանք: Փոխարենը բերման են ենթարկվել երեք տասնյակից ավել քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մաթիլյանը:
Ավելի ուշ ակտիվիստներն ազատ են արձակվել, սակայն նրանցից մի մասի դեմ հարուցվել է քրեական գործ»։

Նշեն՝ ոստիկանությունից տեղեկացանք, որ միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան մեկ տասնյակից ավել բերման ենթարկվածներ։

  • Կիսվել: