երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ես խորհրդարանում ամենաքիչը Խաչատուր Սուքիասյանի հետ եմ շփվում. Սիսակ Գաբրիելյան

Ես խորհրդարանում ամենաքիչը Խաչատուր Սուքիասյանի հետ եմ շփվում. Սիսակ Գաբրիելյան

Ես խորհրդարանում շփվում եմ գրեթե բոլորի հետ: Կարող եմ ասել, որ զուտ ենթակառուցվածքային առումով պարոն Խաչատուր Սուքիասյանն ինձնից առնվազն 300 մետր հեռավորության վրա է գտնվում, ես խորհրդարանում ամենաքիչն իր հետ եմ շփվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորի խոսքով՝ ենթակառուցվածքային առումով ինքը նոր մասնաշենքում է և շփվում է իր կողքին նստած պատգամավորների հետ: Կրկին անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի հետ շփմանը՝ Գաբրիելյանն ասաց. «Քիչ առաջ մեկ այլ պատգամավոր էր զանգահարել, ասում էր՝ որտեղ ես, և դա պարոն Խաչատուր Սուքիասյանը չէր»:

  • Կիսվել: