կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք չունենք վիճակագրություն, որը կներկայացնի կապը ավտովթարների եւ զոհերի միջեւ. Սիսակ Գաբրիելյան

Մենք չունենք վիճակագրություն, որը կներկայացնի կապը ավտովթարների եւ զոհերի միջեւ. Սիսակ Գաբրիելյան

Մենք երբեմն անում ենք փոփոխություններ, որոնց տակ չկա վերլուծություն կամ վիճակագրություն: Այս մասին այսօր «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Մենք չունենք վիճակագրություն ոստիկանությունում ավտովթարների եւ զոհերի հետ կապված, թե ինչին են առաջանում: Կա վիճակագրական տող, որտեղ գրված է՝ զոհերը 300 կամ 400, 120-ը ոչ սթափ լինելու պատճառով, այսքանը արագության գերազանցումից: Առաջին հայացքից թվում է, թե կա վիճակագրություն: Բայց տեսեք, եթե մահացած վարորդի արյան մեջ եղել է ալկոհոլի պարունակություն, արձանագրվում է, որ վթարի պատճառը դա է, մինչդեռ կարող է պարզվել, որ ոչ թե ալկոհոլն էր պատճառը, այլ մեկ այլ վարորդ մեկ այլ խախտում է արել, կամ ճանապարհի վատ կահավորումն է եղել պատճառը, կամ ձյունը մաքրված չի եղել: Քանի որ չկա այդ պատճառահետեւանքային կապը, մենք անում ենք փոփոխությունները, հետո արդյունքը չենք տեսնում, այն ինչը ակնալում ենք»,-ասաց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ բյուջեի քննարկումների ժամանակ ՆԳ նախարարը հայտնել է, որ նախատեսվում է հաջորդ տարի ՆԳՆ-ում ստեղծել առանձին վարչությունը, որը կզբաղվի այդ վիճակագրության ձեւավորմամբ:

  • Կիսվել: