հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շուշին ու Հադրութը հանձնվել է՝ այստեղ ուրիշ տեսակետ չկա․ Սեյրան Օհանյան

Շուշին ու Հադրութը հանձնվել է՝ այստեղ ուրիշ տեսակետ չկա․ Սեյրան Օհանյան

Բանակցային գործընթացին ոչ լիարժեք տիրապետելը, «Արցախը Հայաստան է և վերջ», «Ես չեմ կարող բանակցել Արցախի փոխարեն», հետո գնալ Արցախի փոխարեն փաստաթուղթ ստորագրել. այս ամենից է օգտվել հակառակորդն ու սադրանք իրականացրել: Այս մասին Ազգային ժողովում հայտարերց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, թե Շուշին ու Հադրութը հանձնվել է. այստեղ ուրիշ տեսակետ չկա:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձնական օրինակ ցուցաբերել, պարտավոր է ցուցաբերել հանդուրժողականություն:

«Ինչո՞ւ խիստ արտահայտվելն ու վիրավորելը չի ցուցաբերվում թուրքերի նկատմամբ: Չի կարելի նման անհանդուրժողականություն ցուցաբերել: Որևիցե մեկը չի կարող կպնել մեր արժանապատվությանը, թույլ չենք տա կպնել մեր արժանապատվությանը, վիրավորական խոսքերն անընդունելի են, ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի», - ասաց Սեյրան Օհանյանը:

  • Կիսվել: