ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շոշը Շուշիի շրջանի միակ գյուղն է, որ մինչ այսօր հայկական կողմի հսկողության տակ է, այդ ո՞նց մենք հանձնեցինք. Վանեցյան

Շոշը Շուշիի շրջանի միակ գյուղն է, որ մինչ այսօր հայկական կողմի հսկողության տակ է, այդ ո՞նց մենք հանձնեցինք. Վանեցյան

Այսօր Ազատությա հրապարակում ընթացող՝ Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքի ժամանա լրագրողների հետ զրույցում ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին:

Վանեցյանի կարծիքով՝ Սարգսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ պետք է լինի քննություն, սակայն ինքը չի հավատում, որ այս իշխանությունների կողմից հնարավոր է օբյեկտիվ քննություն։ Վանեցյանն արժանահավատ համարեց երրորդ նախագահի խոսքերը և նկատեց, որ դրանք արժանահավատ հերքում չեն ստացել։

՛՛Ընդդիմությունը չի հայտնվել փակուղում, հստակ գործում է իր օրակարգով, բայց շարժումը առաջնորդող ուժերը միայնակ որևէ արդյունքի չեն կարող հասնել, քաղաքացիները պետք է հասկանան, որ իրենք պետք է մասնակից դառնան այս գործընթացին՛՛,–ասաց նա:

Նրա խոսքով՝ եթե մարդիկ դուրս չգան փողոց, ուրեն՝ մենք կվերածվենք թուրքական վիլայեթի։

Վանեցյանը խոսեց նաև Շոշ գյուղը հանձնելու՝ իրեն ուղղված մեղադրանքներից և ասաց․ ՛՛Շոշ գյուղը Շուշիի շրջանի միակ գյուղն է մնացել, որ մինչ այսօր հայկական կողմի հսկողության տակ է, այդ ո՞նց մենք հանձնեցինք Շոշ գյուղը՛՛։

 

 

  • Կիսվել: