շաբաթ, հունվար 18
18 / 1 / 2025
Քրեական ոստիկանները Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել նախագահական համարանիշներով «Range Rover»-ը, որը սպասարկում է Արթուր Վանեցյանին

Քրեական ոստիկանները Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել նախագահական համարանիշներով «Range Rover»-ը, որը սպասարկում է Արթուր Վանեցյանին

Այսօր՝ հունվարի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Հրազդանի կիրճից Երևանի քրեական ոստիկանության վարչություն են տեղափոխել մի քանի անձանց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք եղել են «Range Rover» մակնիշի «046 ՍՍ 01» համարանիշի ավտոմեքենայով, իսկ այդ ավտոմեքենան սպասարկում է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

Վերջինը ավտոմեքենայում չի եղել։ Ավտոմեքենայում է եղել իրավապաշտպան Արսեն Բաբայանը, սակայն նրան քրեական ոստիկանություն չեն տեղափոխել։

Քրեական վարչություն է տեղափոխվել նաև «Range Rover»-ը։

  • Կիսվել: