շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է. Կարեն Վանեցյան

Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է. Կարեն Վանեցյան

Exoil Group հոլդինգի սեփականատեր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, РБК-ին հայտնել է, որ ազատության մեջ է:

«Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է, գրասենյակն աշխատում է»,-ասել է Վանեցյանը՝ նշելով, որ ոչ մի ձերբակալություն չի եղել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվել, որ Մոսկվայում ձերբակալել են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբորը՝ գործարար Կարեն Վանեցյանին։ 

Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որ Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ, և տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է, չեն համապատասխանում իրականությանը:

  • Կիսվել: