«Շիրակը հանուն հայրենիքի». շիրակցիները կմիանան երթին
Մայիսի 7-ին, ժամը 17.30-ին Գյումրու Յոթ վերք եկեղեցու դիմացից կմեկնարկի իրազեկման ավտոերթ՝ հաջակցություն Տավուշի համար պայքարողների:
Այս մասին տեղեկանում ենք ՛՛Շիրակը հանուն հայրենիքի՛՛ ֆեյսբուքյան էջից:
Միևնույն էջում նաև նշված է. ՛՛Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին, Շիրակը հանուն հայրենիքի շարժման անդամները ուղևորվելու են դեպի Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։ Երթը մեկնարկելու է Յոթ Վերք եկեղեցու դիմացից։
Այն անձինք, ովքեր ունեն տրանսպորտային խնդիր, խնդրում ենք երթից առաջ նախօրոք զանգահարել 093015149 հեռախոսահամարով՛՛։