երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Շատ հագեցած հանդիպում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Շատ հագեցած հանդիպում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան իր թվիթերյան էջում անդրադարձել է իր ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:

՛՛Շատ հագեցած հանդիպում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով:

Ֆրանսիան հայտնում է լիակատար աջակցություն խաղաղության այն ճանապարհին, որը նա է ընտրել՛՛,-գրել է Կոլոննան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Զրուցակիցներն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման անհապաղ իրականացման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Անթույլատրելի է համարվել Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ:

  • Կիսվել: