Շարունակում ենք առաջնորդվել նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզով. Փաշինյան
Մեր մոտեցումները ֆունդամենտալ փոփոխություններ չեն կրել: Մենք քաղաքական դաշտին առաջարկել ենք օրակարգ և ասել ենք, որ այդ օրակարգի համար առանցքային է խորհրդարանական ուժերի դիրքորոշումը: Իսկ խորհրդարանական ուժերը մերժել են այդ առաջարկը: Մենք էլ ասել ենք՝ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շարունակում ենք առաջնորդվել նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզով: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանությունն արտահերթ ընտրությունների առաջարկն արել է որպես հնարավոր հանգուցալուծում:
Վարչապետի խոսքով՝ ճանապարհային քարտեզի իրագործման արդյունքներն ամփոփելով՝ որոշում կկայացնեն հետագա անելիքների վերաբերյալ:


