հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շառլ Միշելն ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը

Շառլ Միշելն ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Շառլ Միշելը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: