երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին, մեղադրելու համար հիմքեր կան. Արմեն Գրիգորյան

Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին, մեղադրելու համար հիմքեր կան. Արմեն Գրիգորյան

Սերժ Սարգսյանն իր բազմաթիվ հարցազրույցներում պաշտոնապես հայտարարել է հողեր հանձնելու մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Կարող եք նայել ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցները: Երբ նրան դրա համար մեղադրել են, հիմք եղել է, մեր կառավարությունն այդ մասով հրապարակային ասել է այն, ինչ կատարվում է»,- ասավ Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանում հեղաշրջման փորձ եղել է, սակայն, մանրամասներ չհայտնեց:
 

Հարցին, թե իրենց քաղաքական թիմում եղել են արդյո՞ք մարդիկ, ովքեր փորձել են նման քայլեր անել, ԱԽ քարտուղարը բացասական պատասխպան տվեց:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: