կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ-ի կողմից ՀՀ-ին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հարց

ՌԴ-ի կողմից ՀՀ-ին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հարց

ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նր խոսքով՝ այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն։

«Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն։ Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար»,-ասել է նա:

  • Կիսվել: