շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուցմեն Ռուբեն Մելիքյանը․

«Բողոքով պնդում ենք, որ՝

1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».

2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.

3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։

Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան և Արմեն Մաշինյան», - ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: