կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում․ Արմեն Գրիգորյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների առաքելության մասին

Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում․ Արմեն Գրիգորյանը՝ Արցախում ռուս խաղաղապահների առաքելության մասին

Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ:

«Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում»,-ասել է ԱԽ քարտուղարը:

 

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած հարաբերություններին: Այս կապակցությամբ՝ Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր խնդիրները քննարկում է ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ և օգտագործում ՀԱՊԿ-ի հարթակները բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ գտնելու համար: «Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրները որոշակի ձևով առնվազն հրապարակային ասում են, որ Հայաստանի բարձրացրած խնդիրները լեգիտիմ են»:

  • Կիսվել: