Սերժ Սագսյանը բացառել է տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանում պատերազմի վերսկսումը հավանական չի համարում։ Այս մասին ՀՀԿ համաժողովի ժամանակ հայտարարել է Սարգսյանը։
«Ես չեմ կարծում, որ հաջորդ պատերազմը հավանական է, հատկապես տեսանելի ապագայում։ Հնարավոր են ինչ-որ փոփոխություններ, միգուցե ես սխալվում եմ, բայց դա է իմ կարծիքը։ Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, խաղաղության նման չէ։ Սակայն առկա խնդիրները ոչ մի դեպքում չպետք է ստիպեն մեզ հուսահատվել։ Մենք պայքարելու ենք ։ Ի՞նչ պետք է անել, եթե անհրաժեշտ է, եթե այլ ճանապարհ չի լինի։ Մենք օգտագործում ենք պայքարի տարբեր մեթոդներ», - մասնավորապես, նշել է նա՝ համոզմունք հայտնելով, որ որ ստեղծված իրավիճակում կհաջողվի գտնել քիչ թե շատ ընդունելի տարբերակ։
«Իսկ եթե ոչ, ապա հայ ժողովուրդը կպաշտպանվի, «եթե գան կոտորելու»»,- ասել է նախկին նախագահը։
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Սարգսյանն ընդգծեց, որ դրանք կվերսկսվեն Մինսկի խմբի շրջանակներում, ինչ մասին է վկայում Ադրբեջանի ղեկավարության պահվածքի նվազող կոշտությունը։
«Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես Ալիևը կոպտեց համանախագահներին՝ հայտարարելով, որ իրեն միևնույն է՝ կգան, թե ոչ՝ մոտավորապես այդ կոնտեքստում։ Իսկ հիմա նա հայտարարում է հանդիպումների պատրաստ լինելու մասին։ Բայց դա չի կարող երաշխիք լինել, որ Մինսկի խումբը կլուծի մեր հարցը, եթե մենք իներտություն պահպանենք, եթե մենք հրաժարվենք մեր պահանջներից, եթե մեզ չհաջողվի մեկ անգամ ևս մարդկանց համոզել, որ Ղարաբաղի հայերի գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի կազմում», - հավելել է Սարգսյանը ։