Եթե պարզվի, որ հանրային վստահությունը բավարար չէ՝ մենք չենք կարող մասնակցել բանակցություններին․ վարչապետ
Այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին։
Վարչապետը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կարծում է, որ հանրային վստահությունը իր նկատմամբ բավարար է, որպեսզի Ադրբեջանի հետ մասնակցի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններին, ասել է․
«Կարծում եմ, որ ՀՀ Կառավարությունը պետք է մասնակցի այդ բանակցություններին, բայց գործնականում հիմա տեղի է ունենում բանակցային նոր օրակարգի ձեւավորման գործընթաց, եւ եթե պարզվի, որ վստահությունը բավարար չէ, ապա մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին։ Եթե մասնակցենք, ուրեմն բավարար է»։