երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ովքեր են Փաշինյանին ուղեկցում ՌԴ պաշտոնական այցի ընթացքում

Ովքեր են Փաշինյանին ուղեկցում ՌԴ պաշտոնական այցի ընթացքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-20-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:  

ՀՀ վարչապետի  N 402 – Ա որոշմամբ հաստատվել է պատվիրակության կազմը։

  • Կիսվել: