Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը, նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, այսօր իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան
Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, այսօր իրատեսական խնդիր չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր 17 կուսակցությունների հայտարարություններին:
«Ես չեմ ստացել այդպիսի առաջարկ քաղաքական որևէ ուժի կողմից, որ իրենք գիտեն՝ ինչպես ավելի լավը դարձնել փաստաթուղթը: Այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը ցավոք սրտի մենք ունեցել ենք տվյալ իրավիճակում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, վարչապետը նշեց. «Այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք ունեն: Իհարկե, այդ մեկնաբանությունների ընթացքում նաև բոլոր գաղափարները, առաջարկներն ի մի կբերվեն և լավագույն առաջարկները նաև կփորձենք կյանքի կոչել»: