ՍԴ-ի հանդեպ վստահությունը բավարար մակարդակի չէ. Արծվիկ Մինասյան
ՍԴ-ի հանդեպ վստահությունը բավարար մակարդակի չէ, բայց այն սահմանադրական ինստիտուտ է եւ անկախ նրանից՝ քո դուրը գալիս է, թե չի գալիս, դու պարտավոր ես նր որոշումներն ընդունել: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը:
«Այո, ես էլ եմ եղել քննադատներից մեկը, որ քաղաքական իշխանությունն ապօրինի փորձեց նվաճել Սահմանադրական դատարանը եւ դրա պատասխանը հետագայում պետք է տան էս մարդիկ: Բայց այս պահի դրությամբ ինքը առնվազն սահմանադրական ինստիտուտ է եւ այդ ինստիտուտի որոշումները կարեւոր են, այդ թվում նաեւ մեկնաբանման տեսակետից: Սահմանադրության երաշխավորը ՍԴ-ն է, իսկ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Այդ մարմնի որոշումները որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին, պարտադիր կատարման ենթակա են»,-ասաց նա: