երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սան Դիեգոյում բախվել են Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները

Սան Դիեգոյում բախվել են Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները

Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում բախվել են Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Շաբաթ օրը Սան Դիեգոյի ափամերձ հատվածում մեկնարկել է Թրամփի կողմնակիցների երթը, սակայն շուտով հայտնվել են ԱՄՆ գործող նախագահի հակառակորդները, այդ թվում՝ հակաֆաշիստական ​​խմբավորումներ․ արդյունքում տեղի են ունեցել բախումներ:

Ոստիկանությունը ցույցը համարել է անօրինական և ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ անկարգությունները դադարեցնելու համար:

«Բոլոր խմբերը լքել են տարածքը», - ավելի ուշ տեղեկացրել է Սան Դիեգոյի ոստիկանությունը:

  • Կիսվել: