հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բախումներ իրավապահների և ցուցարարների միջև՝ Ալբանիայում

Բախումներ իրավապահների և ցուցարարների միջև՝ Ալբանիայում

Ալբանիայի խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել իրավապահների և մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցների միջև, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ ցուցարարները փորձել են հեռացնել ոստիկանների արգելապատնեշները, իրավապահներն էլ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են գործի դրել՝ բազմությանը ցրելու համար:

Ալբանացիներն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ բողոքում են ափամերձ հատվածներում հանգստավայրերի շինարարության դեմ, որոնցից մեկը կապված է ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ: Ցուցարարները կառավարությանը մեղադրել են կոռուպցիայի համար և պահանջել հրաժարական տալ:

 

  • Կիսվել: