հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սահմանադրական կարգը տապալելու ու ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն. Ռուբեն Մելիքյան

Սահմանադրական կարգը տապալելու ու ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն. Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է երեկ ուշ գիշերին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից  Սահմանադրական փոփոխությունները ստորագրելուն։ Նա մասնավորապես գրել է․

«Նախագահ Արմեն Սարգսյանը «ինքնամոռաց աշխատում է»։ Գիշերվա կեսին ստորագրել է Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու (կամ ՍԴ ուղարկելու) լիազորությունից նախագահին (այսինքն՝ ինքն իրեն) զրկելու մասին օրինագծերը, որպեսզի առավոտյան «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակեն ու ուժի մեջ մտցնեն։

Փաստորեն, հաստատվում է այն վարկածը, որ Սահմանադրական կարգը տապալելու ու ՍԴ լիազորությունները յուրացնելու հարցում եղել է հստակ նախնական պայմանավորվածություն։

Այս պահին միակ չպարզաբանված հարցն այն է մնացել, թե արդյո՞ք պայմանավորվածությունը եղել է երկկողմ թե եռակողմ։ Դա էլ կպարզաբանվի մի քանի ժամից»։

  • Կիսվել: