երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել. Կրեմլ

Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել. Կրեմլ

Ռուսաստանը ջանքեր է գործադրում օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ջանքերը, փորձերը՝ օգնելու Բաքվին և Երևանին վերջապես խաղաղության պայմանագիր կնքել, շարունակվում են։ Դա անհրաժեշտ է իրավիճակը կայունացնելու և ողջ տարածաշրջանում դրական վիճակի հասնելու համար»,- ասել է նա ճեպազրույցում։

  • Կիսվել: