հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում բանակցել․  Մատվիենկո

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում բանակցել․ Մատվիենկո

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես, որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահների կողմից», - ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակով, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: 

«Այժմ գլխավորը ոչ թե պատասխանատուներին փնտրելն է, այլ` ռազմական ցանկացած գործողություն անհապաղ դադարեցնելը», - ասել է նա:

Մատվիենկոն նշել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները` դիվանագիտական ուղով էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, Ռուսաստանը ջանքեր է գործադրում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Բացի այդ, ջանքեր են գործադրվում խորհրդարանական մակարդակով։

 «Մենք շատ տագնապած ենք և անհանգստացած ենք այս իրավիճակից: Կանենք ամենը, որպեսզի կագնեցնենք լարվածության սրացումը և ռազմական գործողությունները», - ընդգծել է Մատվիենկոն:

Ըստ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում պետք է գտնվեն փոխադարձաբար ընդունելի լուծումներ:

  • Կիսվել: