Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
՛՛Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:



