կիրակի, հուլիս 3
3 / 7 / 2022
Ռուսաստանը եւ Իրանը դատապարտում են անընդունելի միակողմանի պատժամիջոցների պրակտիկան

Ռուսաստանը եւ Իրանը դատապարտում են անընդունելի միակողմանի պատժամիջոցների պրակտիկան

Մոսկվան եւ Թեհրանը դատապարտում են միակողմանի անօրինական պատժամիջոցների պրակտիկան: Հունիսի 23-ին այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ կայացած բանակցությունների ադյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Եվ, անշուշտ, թե՛ մենք, թե՛ Իրանը դատապարտում ենք միակողմանի անօրինական պատժամիջոցները, որոնք սահմանվում են ի հեճուկս ՄԱԿ-ի Կանոնադրության եւ որոնք հակազդեցություն են պահանջում միջազգային հանրակցության բոլոր անկախ եւ ինքնուրույն անդամների կողմից»,- ասել է Լավրովը: ՌԴ-ն եւ Իրանը կշարունակեն ձգտել հասնելու Թեհրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների վերացման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: