հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Տամբովի մարզում ահաբեկչություն է կանխել, որը պատրաստվում էր իրականացնել 17-ամյա դեռահասը, հայտնում է ՌԴ ԴԱԾ-ն:

Երիտասարդի վարձակալած բնակարանում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և ռումբ պատրաստելու բաղադրիչներ: Գործառնական տվյալների համաձայն՝ նա պատրաստվում էր համացանցից հավաքագրած տեղեկությունների օգնությամբ պայթուցիկ սարք հավաքել և այն կիրառել գործնականում։ Դրդապատճառները դեռ հայտնի չեն, բայց, ըստ տվյալների, ձերբակալվածը «կործանարար ենթամշակույթների» կրող է: Ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

2020 թվականին, ըստ ստացված տվյալների, հատուկ ծառայությունները կանխել են 61 ահաբեկչական հանցագործություն, այդ թվում՝ 41 ահաբեկչություն:

  • Կիսվել: