ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուսաստանի հետ հարաբերությունների օրակարգը շատ լայն է, իսկ ՌԴ ԱԳ նախարարի հետ մեր զրույցը՝ բավական ծավալուն․ Զոհրաբ Մնացականյան

Ռուսաստանի հետ հարաբերությունների օրակարգը շատ լայն է, իսկ ՌԴ ԱԳ նախարարի հետ մեր զրույցը՝ բավական ծավալուն․ Զոհրաբ Մնացականյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջերս ունեցել եմ երեք հեռախոսազրույց և ուզում եմ ասել, որ այդ հեռախոսազրույցներով չի իրականացվում հայ-ռուսական դիվանագիտական երկխոսությունը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, վերջին շրջանում կորոնավիրուսային համավարակով պարտադրված իրավիճակում հեռախոսը դարձել է դիվանագիտության մեջ հիմնական գործիքը։

«Ուզում եմ շեշտել մեկ կարևոր բան՝ մեր միջև հաաբերությունների օրակարգն այնքան լայն է, այնքան մեծ է․․․և գերատեսչությունների և նախարարների մակարդակով։ Մենք ունենք ընդարձակ օրակարգ երկկողմ բնույթի։ Մենք ունենք բավական մեծ ծավալ համագործակցության ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Մեր զրույցը բավական ծավալուն է ու կանոնավոր։ Ցանկացած պահի, չի բացառվում, որ մենք նորից կարիք ունենանք խոսելու», -նշեց Մնացականյանը։

  • Կիսվել: