չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ռուս խաղաղապահները ականազերծել են 1191,3 հեկտար տարածք, 350 կմ ճանապարհ, 1170 շինություն

Ռուս խաղաղապահները ականազերծել են 1191,3 հեկտար տարածք, 350 կմ ճանապարհ, 1170 շինություն

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի Մարտունի բնակավայրի տարածքի ականազերծման աշխատանքը:

Ըստ գերատեսչության՝ մասնագետները Արցախի Մարտակերտ շրջանի ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում օգտագործում են «Ուրան -6» ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր որակ լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում:

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ 2020-ի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 1191,3 հեկտար տարածք, 350 կիլոմետր ճանապարհ, 1170 շինություն, այդ թվում`29 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել են ավելի քան 24,2 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ:

  • Կիսվել: