շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել

ՌԴ Պետդուման Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է ընդունել

ՌԴ Պետդուման սեպտեմբերի 29-ին արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ:

«ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավորները լրջորեն մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի սրմամբ, որը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի, եւ վճռականորեն դատապարտում է ուժի կիրառումը»,-ասվում է փաստաթղթում:  

Բացի այդ, պատգամավորները հայտարարել են կրակն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին, կոչ արել թույլ չտալ իրավիճակի սրում տարածաշրջանում եւ նշել, որ իրավիճակի խաղաղ կարգավորմումն այլընտրանք չունի:

«Պետդումայի պատգամավորները կողմերին կոչ են անում անհապաղ վերադառնալ բանակցային գործընթացին եւ պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,-նշվում է փաստաթղթում:

Հայտարարությունն ուղարկվել է ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններին, ԵԱԿ ՄԽ համանախագահներին, Միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ  ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին եւ ԵԱԿ ԽՎ-ին:   

  • Կիսվել: