Երկու ժամվա ընթացքում Ղրիմի և Սև ծովի երկնքում ուկրաինական 14 դրոն է խոցվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները այսօր երեկոյան Ղրիմի և Սև ծովի երկնքում ևս 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ից մինչև 20։00-ն ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է ուկրաինական 14 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք․ յոթական ԱԹՍ է ոչնչացվել Ղրիմի Հանրապետության տարածքում և Սև ծովի ջրատարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:


