ԵՄ-ն պшտժшմիջոցներ կսահմանի Բելառուսի նավթավերամշակման գործարանների նկատմամբ՝ ՌԴ բենզին մատակարարելու համար
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի շրջանակում սահմանափակումներ կմտցնի Բելառուսի նավթավերամշակման գործարանների նկատմամբ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր թիրախում են հայտնվել ավելի քան 100 բանկեր և կրիպտոօպերատորներ, ստվերային նավատորմի ավելի քան 40 նավ և Ռուսաստանի ու Բելառուսի մի քանի նավթավերամշակման գործարաններ»:
Կալասի խոսքով՝ պատժամիջոցային ցանկում ընդհանուր առմամբ կա 218 դիրք, դրանց թվում՝ 50 պաշտպանական ձեռնարկություն, որոնց թվում են հեռահար անօդաչու թռչող սարքեր արտադրողները: Միաժամանակ Կալասն ընդգծել է, որ սա «ճանապարհի ավարտը չէ», և ԵՄ-ն արդեն աշխատում է նոր պատժամիջոցների վրա:



