Ռազմական ցուցահանդեսի uպառազինnւթյnւնը Մոսկվայում են իջեցրել, չեն թողել ինքնաթիռը թռչի՝ մինչև ցուցահանդեսի օրը․ Արշակյանը՝ Խաչատրյանին
Այսօր ԱԺ-ում ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով ԱԺ փոխխոսնակ ՔՊ-ական Հակոբ Արշակյանին, ասաց, որ բոլոր հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը ՀՀ-ում ԱԺ-ն է:
՛՛Պարոն Արշակյանը որպես նախարար գիտի, որ եթե նախարարությունում որևէ բան այնպես չի գնում օրինակ, ռազմական ցուցահանդեսին զենքի փոխարեն բրոշյուրներ են ուղարկում, ում էլ ուզում եք մեղադրեք, բայց դա գերատեսչության ղեկավարի բացթողումն է՛՛,-նշեց նա:
Խաչատրյանի ելույթից հետո հանդես եկավ Արշակյանը՝ ասելով. ՛՛Սկսենք հերթականությամբ, պարոն Խաչատրյան, ես սրա մասին չէի ուզում խոսել, բայց Դուք ինձ ստիպեցիք, որ ես խոսեմ, հուսամ՝ հետո Ձեզ ինչ-որ մեկը նկատողություն չի անի սրա համար։
2021 թվականի ընտրություններից առաջ, որտեղ պիտի Հայաստանը հանդես գար տաղավարով Աբու Դաբիում էքսպոյի ժամանակ, մենք ամեն ինչ կազմակերպել ենք հավուր պատշաճի, կարող եք գրավոր ուզել և նախարարությունից ստանալ բոլոր փաստաթղթերը։
Ասում եք՝ բուկլետներով էինք գնացել, ո՛չ էքսպոնատներով էինք գնացել։ Չափերով մեծերը, որոնք ինքնաթիռով տեղափոխման կարիք ունեին տրանզիտով չափերով մեծ ինքնաթիռով պետք է ուղարկեինք և ընտրվեց Մոսկվան՛՛։
Սակայն, ԱԺ փոխնախագահի խոսքով, տրանզիտ բեռը տեղադրված ինքնաթիռի մեջ Մոսկվայում իջեցվում է և ասում են՝ փաստաթուղթ է պակաս, այդ փաստաթուղթն էլ է ուղարկվում, հետո մի հատ էլ է փաստաթուղթ ուղարկվում ու ասում են՝ անպայման կուղարկենք հաջորդ ինքնաթիռով, հետո հաջորդով, հետո հաջորդով, հետո էքսպոյի ժամանակն է գալիս արդեն։
՛՛Հիմա հարց՝ ընտրություններից առաջ, եղածը մի բան չէր, մեջը ոչ մի զենք չի եղել, եղել են էքսպոնատներ, բեսպիլոտնիկի մակետ՝ առանց իր ռազմական մասի, օպտիկական սարք, որը պետք է ցույց տայինք։ Հիմա ես ուզում եմ Ձեզ հարցնել՝ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը որ դա տեղի ունեցավ՛՛,-Արշակյանը:
Ապա նա անդրադարձավ Խաչատրյանի այն մեղադրանքներին, թե ԱԺ-ն ամենահեղինակազրկված ինստիտուտն է Հայաստանում։
՛՛Եթե Դուք ուշադրություն դարձնեք, աշխարհի բոլոր երկրներում խորհդարանների հեղինակությունը ցածր է, բայց դա նրա պատճառով չէ՝ ԱԺ-ի աշխատանքները պակաս որակյալ են, դա այն պատճառով է, որ քաղաքական բանավեճեր են տեղի ունենում, իրավիճակներ են լարվում, ժողովուդրն էլ մատծում է՝ այստեղ խոսելու տեղ է ու գնահատական է տալիս՛՛,-նշեց Արշակյանը: