ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քովիդի վրա ծախսված գումարների տեսակարար կշիռը կազմել է 35 միլիարդ 251 միլիոն դրամ․ Անահիտ Ավանեսյան

Քովիդի վրա ծախսված գումարների տեսակարար կշիռը կազմել է 35 միլիարդ 251 միլիոն դրամ․ Անահիտ Ավանեսյան

«Առողջապահության նախարարության 2021 թվականի ճշգրտված բյուջեն կազմել է 159 միլիարդ դրամ, ինչը պայմանավորված է եղել 2021 թվականին մեր իրականացրած ծրագրերի ընթացիկ ֆինանսավորմամբ, ինչպես նաև 2021 թվականին մեր կողմից իրականացված կորոնավիրուսային վարակով պայմանավորված կանխարգելիչ բուժական աշխատանքներով: Մեր բյուջեի քովիդի վրա ծախսված գումարների տեսակարար կշիռը կազմել է 35 միլիարդ 251 միլիոն դրամ, դրանք ծախսվել են ինչպես պատվաստանյութերի ձեռքբերման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման, այնպես էլ մեր հիվանդների բժշկական օգնությունը կազմակերպելու վրա»,- Ազգային ժողովի Առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նաախարարի՝ ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է եղել ինչպես հանրային-առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ ապրելակերպի պայմանների բարելավմանը, այնպես էլ հիվանդությունների բուժմանը և վերականգնողական բժշակական օգնության տրամադրմանը. «2021 թվականի ընթացքում մենք իրականացրել ենք 12 ծրագիր, որոնց տրամադրվել է ընդհանուր առմամբ 157 միլիարդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 99.2%: 2020 թվականի համեմատ ՀՀ ԱՆ ծախսերն աճել են 11.4%-ով կամ 16.1 միլիարդ դրամով՝ հիմնականում պայմանավորված սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության և հանրային առողջության պահպանման ծրագրերի շրջանակում կատարված ծախսերի աճով»:

  • Կիսվել: