երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների հետ կապված հարցեր

Քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների հետ կապված հարցեր, մասնավորապես, անդրադարձ է կատարվել անդամ պետությունների համար զգայուն համարվող խոչընդոտների վերացման հնարավորություններին:

ԵԱՏՀ խորհրդի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների սահմաններով ապրանքների տեղափոխման հետ կապված հակասությունների կարգավորման և չհամաձայնեցված հարցերի լուծման նպատակով ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:

  • Կիսվել: