ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն արձակուրդ է գնացել

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն արձակուրդ է գնացել

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն արձակուրդ է գնացել: Այս մասին InfoPort.am-ին հայտնել են համայնքապետարանից։

Մեզ հետ զրույցում նշեցին, որ Փարմազյանն իր գրած դիմումի հիման վրա մեկնել է տարեկան հասանելիք արձակուրդ։

Նշենք, որ նածօրեին Կապանի ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել Քաջարանի 4 բնակիչ, մեկն ազատ է արձակվել, մյուսները ձերբակալվել են: Նրանք համայնքապետի մերձավորներն են։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020 թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ 

 

  • Կիսվել: