երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ի՞նչ է իրականում կատարվել Կապանում, ո՞ր քրգործի շրջանակներում են կատարվել ձերբակալությունները, ովքե՞ր են կանգնած ակցիայի հետևում․ մանրամասնում է աղբյուրը

Ի՞նչ է իրականում կատարվել Կապանում, ո՞ր քրգործի շրջանակներում են կատարվել ձերբակալությունները, ովքե՞ր են կանգնած ակցիայի հետևում․ մանրամասնում է աղբյուրը

Կապանում և Քաջարանում ձերբաալությունները իրականացվել են կոնկրետ հարցուված քրգործի շրջանակներում, որի մասնակիցն են նաև համայնքապետերը։ Այս մասին Infoport.am –ին  հայտնեց իրահավապահ համակարգում իր աղբյուրը։

Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, գնում է համայքնապետերի մասնակցությամբ ծեծի և առևանգման միջադեպի մասին։

Աղբյուրը նաև նշեց, որ Սյունիքում բողոքի ակցիաները կրում են ուղղորդված բնույթ և հրահրվում են նախկին իշխող ուժի մի հատվածի կողմից, որը վերջին տարիներին լուրջ տնտեսական և քաղաքական հետաքրքութուններ է ունեցել Սյունիք մարզում։ 

Հիշեցնենք որ, երեկ խուզարկություն  կատարվել Քաջարան համայնքապետի և իր մերձավորների բնակարաններում։ 4 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության կողից։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ նրանց նկատմամբ Կապանի ոստիկանության բաժանմունքում բռնույթյուն է կատարվել։ 

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանությն ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում։ 

Միջադեպին անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝  նշելով, որ «պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։ Ընդ որում, ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Այսպիսի դեպքերում ծառայողական քննությունը չի կարող փոխարինել քրեական վարույթին ու չի կարող լինել նման տվյալների ստուգման ընդունելի ձև»։

 

  • Կիսվել: