կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև իրադարձությունների զարգացմանը

Պուտինն ու Էրդողանն անդրադարձել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև իրադարձությունների զարգացմանը

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացրել են Թուրքիայի ղեկավարի վարչակազմից, հայտնում է TRT-ն:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրադարձությունների զարգացումը։

Նախագահները քննարկել են նաեւ թուրք-ռուսական հարաբերությունների բարելավման հարցեր։

 

 

 

  • Կիսվել: