ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է ազատվել այդ ապաշնորհ թիմից և նոր թիմով դուրս գալ այս «սև ցուցակից». Գորգիսյան

Պետք է ազատվել այդ ապաշնորհ թիմից և նոր թիմով դուրս գալ այս «սև ցուցակից». Գորգիսյան

Կառավարությունը և մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել: Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նրա խոքով, պետք է ֆիքսել, որ «սև ցուցակում» հայտնվել է Հայաստանը, ոչ թե առանձին ավիաընկերություն, և հայտնվել է այն հիմնավորմամբ, որ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն, որպես ոլորտի ներկայացուցիչ, ի վիճակի չէ ապահովել ինքնաթիռների անվտանգության կանոնները, ի վիճակի  չէ վերահսկել, որ ավիաընկերությունները ապահովեն անվտանգային բոլոր նորմերը:

«Այդ ստուգումներն արվել են նոյեմբերին և եթե նույն վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանի խորհուրդները այդ ժամանակ լսվեին և պատշաճ քայլեր արվեին, հնարավոր կլիներ կասեցնել «սև ցուցակում» Հայաստանի հայտնվելը: Բայց Տաթևիկ Ռևազյանի հանցավոր անգործության պատճառով Հայաստանը հայտնվել է այդ ցուցակում»,- Գորգիսյանը:

Նա նաև կեղծ համարեց այն լուրեր, թե այն ավիաընկերությունները, որոնք չեն կարողանալու թռիչքներ իրականացնել Եվրոպա, գոյություն չունեն, թղթի վրա գրված են:

«Ոչ, նրանք գոյություն ունեն: Օրինակ, «Air Company Armenia»-ն բարբերաբար թռիքչներ էր իրականացնում դեպի Լիոն, բայց ամառային սեզոնին նա արդեն բազմաթիվ ուղղություններով թռիչքներ էր իրականացնում: Մյուս ընկերությունը թռիչքներ էր իրականացնում ԵՄ երկրների միջև, բայց իր գրասենյակը գտնվում էր ՀՀ-ում: Առնվազն այս երկուսը, որոնք գործում են ԵՄ տարածքում, այլևս չեն կարողանալու գործել: Այս երկու ընկերություններն էլ 2018-ին աուդիտ են անցել, ամեն ինչ եղել է դրական»,- ասաց նա:

Գևորգ Գորգիսյանի խոսքով,  նաև շահարվում է աֆրիկյան երկրներում զենք տեղափոխող ընկերությունների մասին դրույթը.

«Սա բացահայտ սուտ է: Չի եղել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություն, որը զենք է տեղափոխել աֆրիկյան երկրներում: Եղել է ընկերություն, որը բեռնափոխադրումներով է զբաղվել աֆրիկյան երկրներում, ինչ-որ փուլում հայ օդաչուներին մեղադրանք է ներկայացվել իբր զենք տեղափոխելու մեջ, որը քաղաքական հարց է եղել այդ փուլում, որը դատարանով չի ապացուցվել: Այս ամենը բերել ու սեփական թիմի ձախողումների համար վնաս տալ պետությանը, հայկական ավիաընկերությանը պիտակավորել որպես ապօրինի զենք տեղափոխող ընկերություն, սա քայլ է պետության դեմ»:

Պատգամավորը նշեց, որ հիմա պետք է ազատվել այդ ապաշնորհ թիմից և նոր թիմով, ըստ մասնագետների, հնարավոր է 6 ամսում դուրս գալ այս «սև ցուցակից»:

«Այնիչ Տաթևիկ Ռևոզյանը հայտարարեց, որ դրա համար կպահանջվի 2,5 տարի: Մասնագետներ կան, որ պատրաստ են ներգրավվել և մինչև 6 ամսում խնդիրները լուծել»,- հայտարարեց  նա:

  • Կիսվել: