չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպանի հետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպանի հետ

Հունիսի 18-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը հերթական անգամ հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերի միջև մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքները, որոնք դրական ազդեցություն են ունեցել ավիացիոն ոլորտի զարգացման վրա։

Կողմերը քննարկել են նաև ապագա համագործակցությունը և հայկական ավիացիոն ոլորտի աջակցման հետագա քայլերը՝ մասնավորապես անվտանգության ամրապնդման և ոլորտի ճկունության ուղղություններով։

 

  • Կիսվել: