Նա Նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում․ Պիմբլետը բացատրել է, թե ինչու չի հարգում Ծառուկյանին
UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ, անգլիացի Փեդի Պիմբլետը բացատրել է, թե ինչու հարգանք չի տածում նույն քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է armsport.am֊ը;
«Անկեղծ ասած՝ ես հարգում եմ Իլիա Թոփուրիային: Նրան լավ մարտիկ եմ համարում։ Նա քրտնաջան աշխատել է հասնելու այնտեղ, որտեղ հիմա կա: Իսկ Արմանին չեմ հարգում: Նրան ամեն ինչ պատրաստի մատուցվել է սկուտեղի վրա: Նա նախաճաշին 2 հազար դոլարանոց խավիար է ուտում: Մաժոր է: Ինչ-որ պահի ես կմենամարտեմ նրա հետ և խեղդող հնարքով կամ հարվածով կզրկեմ գիտակցությունից»,- Պիմբլետի խոսքերն է մեջբերում Kolos MMA յութուբյան ալիքը։



